Որակյալ շոկոլադի ամենամյա վարկանիշային ցուցակը այս տարի գլխավորել է Ֆրանսիան: Այս երկրի շոկոլադները առաջին հորիզոնականից դուրս են մղել նախորդ տարիների հաղթողներին` շվեցարացիներին և բելգիացիներին:
Ինչպես նաև հայտնի ընկերությունների շոկոլադներին արժանի մրցակցություն էին ապահովում ճապոնական արտադրողները` հաղորդում է Euromag-ը:
Շոկոլադի որակի գնահատման համար փորձագետները ի գիտություն են ընդունել ոչ միայն համային որակները, այլ նաև նրա գույնը, ախորժելի տեսքը և բաղադրությունը: Ընս որում ժյուրին չէր ուսումնասիրում արտադրության ընթացքը, այլ հետաքրքրվում էր միայն վերջնական արդյունքով:







































