«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է բնակվել կառավարական ամառանոցներում:
Ընդ որում՝ որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն է նրան հորդորել մնալ կառավարական ամառանոցում՝ մինչև կնշանակվի դեսպանի պաշտոնում:
Մեր ունեցած տեղեկություններով՝ հաստատվել է ԱՄՆ դեսպանի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակումը և արդեն իսկ այդ առթիվ ագրեմանն ուղարկվել է ԱՄՆ կառավարությանը:
Նշենք, որ այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է Թաթուլ Մարգարյանը, ում հետագա ճակատագիրը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ իր տնտեսական քաղաքականության քավության նոխազ դարձած Տիգրան Սարգսյանին Սերժ Սարգսյանը առաջարկել է նաև Բելգիայում և ԵՄ-ում, ինչպես նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնները, սակայն Տիգրան Սարգսյանը նախընտրել է ԱՄՆ-ն:
Ի դեպ՝ Սերժ Սարգսյանը խորհուրդ չի տվել Տիգրան Սարգսյանին ընդունել օտարերկրյա կապիտալով մասնավոր հատվածի խոշոր երկու ընկերությունների առաջարկը:









































