BBC-ի փոխանցմամբ` Նյու Յորքի տրանսպորտային վարչության ղեկավար Ջոզեֆ Լյոտան «Սենդի» մրրիկն անվանել է քաղաքի տրանսպորտային համակարգի պատմության վատագույն աղետը:
Լյոտայի խոսքով՝ հեղեղվել են Մանհեթենն ու Բրուկլինը իրար միացնող մետրոյի 7 թունելներ: Մետրոպոլիտենի շատ հատվածներ հոսանքազրկվել են, ավտոբուսային 6 պարկեր` ջրածածկվել:
Ականատեսների խոսքով՝ ջուրը հեղեղել է բազմաթիվ ստորգետնյա ավտոկայանատեղիներ, ճանապարհային թունելներ, ինչպես նաև Ground Zero-ն՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի ավերված երկվորյակ աշտարակների վայրում: Վերջին տվյալներով՝ առանց էլեկտրականության է մնացել 6 մլն մարդ:
Մրրիկը ԱՄՆ-ում և Կանադայում 17 մարդու կյանք է խլել: