Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, հայտնում է APA-ն:
«Ռուսաստանը փորձում է օրինականացնել անջատողականությունը»,- ասել է Սաակաշվիլին:
«Նրանք ուզում են ասել, որ սկզբի համար լավ կլինի՝ մեծացնել բնակչության թիվը, իսկ լավ ժողովրդագրական հավասարակշռություն ստեղծելուց հետո կարող եք ավտոմատների սպառնալիքի տակ հանրաքվե անցկացնել և օրինականացնել տարածքի օկուպացիան: Սա նման է նրան, ինչ տեղի ունեցավ իմ երկրում և ընդհանուր տարածաշրջանում, բայց սա երկար չի տևի: Չեմ կարծում, որ XXI դարում այդքան հեշտությամբ հնարավոր է սահման փոխել, և որևէ մեկը երբևէ կկարողանա դա օրինականացնել»,- ասել է նա:







































