Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն Բաքվում Ադրբեջանին, Վրաստանին և Ուկրաինային կոչ է արել միավորվել Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Բաքվում անցկացված Բաց հասարակությունների երկրորդ գլոբալ ֆորումի ժամանակ նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ղրիմի հակամարտությունները խթանվում են կամ իրականացվում անմիջապես Ռուսաստանի կողմից:
«Սակայն ողջ աշխարհը լռում է: Ինչո՞ւ»,- հավելել է Յուշչենկոն՝ Ադրբեջանին, Վրաստանին և Ուկրաինային կոչ անելով համախմբվել՝ հանուն հակամարտությունների կարգավորման:








































