Ամերիկացի հետազոտողներն ուսումնասիրել են ԱՄՆ-ում մահապատիժների վիճակագրությունն ու եկել այն եզրահանգման, որ մահապատժի սպասող մոտ 3000 կալանավորներ անմեղ են:
Հետազոտողներն այս կերպ մտադիր էին ապացուցել, որ ամերիկյան դատարանի որոշումներում սխալներն ավելի շատ են, քան ընդունված է կարծել: Գիտնականները ցնցվել են՝ իմանալով, թե որքան անմեղ մարդիկ են տարեկան սեփական կյանքով վճարում նման սխալների համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences of the US ամսագրում:
Պարզվել է, որ ԱՄՆ-ում բոլոր բանտարկյալների մոտ 4 տոկոսը կյանքից կզրկվի ապօրինի: Պաշտոնական տվյալները խոսում են միայն 1.6 տոկոսի մասին: Դա կալանավորների թիվն է, ովքեր արդարացվել են վերջին 30 տարում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի կոմիտեն անհանգստություն էր հայտնել ամերիկյան 16 նահանգներում մահապատժի կիրառման առնչությամբ: 2013-ին ԱՄՆ-ում իրականացվել է 39 մահապատիժ: Այս ցուցանիշով երկիրը աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը:









































