Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy շարքի հերթական սմարթֆոնը՝ Galaxy K zoom: Սարքը նախատեսված է բջջային լուսանկարչության սիրահարների համար: Այն ունի 20.7 մեգապիքսելանոց սենսոր, ինչպես նաև 10-ակի օպտիկական մեծացման հնարավորությամբ տեսախցիկ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Նորույթն ունի 6 միջուկանի Exynos 5 Hexa պրոցեսոր (4 միջուկը՝ Cortex A7, իսկ 2-ը՝ Cortex A15), 2 գբ օպերատիվ և 8 գբ ներկառուցված հիշողություն:
4.8 դյույմանոց SuperAMOLED դիսփլեյն ունի HD խտություն (1280 ×720): Նորույթն աշխատում է Android-ի ամենաթարմ տարբերակով՝ 4.4 KitKat:










































