Ռուսաստանը պետք է աջակցի Ուկրաինայում ձերբակալված ԵԱՀԿ տեսուչների ազատ արձակմանը՝ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտնում է Պենտագոնը, Հեյգելն Ուկրաինայում տիրող իրավիճակն անվանել է վտանգավոր: «Նա խնդրել է ռուս գործընկերոջը նպաստել ԵԱՀԿ 7 տեսուչների ազատմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Անցած շաբաթվա վերջին Սլավյանսկից ոչ հեռու՝ անցակետերից մեկի մոտ, ժողովրդական աշխարհազորի ներկայացուցիչները լրտեսման կասկածանքով ձերբակալել էին տեսուչներին:
Ուկրաինայի հարավ-արևելքում ուկրաինացի ուժայինների գործողությունները Պենտագոնի ղեկավարը օրինական է համարել:
Պենտագոնի տվյալներով՝ Շոյգուն վստահեցրել է Հեյգելին, որ Ռուսաստանը մտադիր չէ զորք մտցնել Ուկրաինա:











































