Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են

Հայ-ամերիկյան մարտահրավեր «հաստիքային հայրենասերներին». մամուլ

Կիրակի օրը երկօրյա այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսը, ով երեկ հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: «168 ժամ»-ը գրում է, որ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարվել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ը առաջիկայում համագործակցություն կսկսեն ռազմաարդյունաբերության ոլորտում: «Սա նոր ուղղություն է, որտեղ մենք կարող ենք փորձի փոխանակում իրականացնել, որովհետև համարում ենք, որ լինելով ետխորհրդային պետություն` մենք հիմնականում մեր սպառազինության և ռազմական տեխնիկայի կազմում ունենք Խորհրդային Միության միավորները: Այնուամենայնիվ, տարբեր առաջատար չափանիշների ներդրման ուղղությամբ մենք կարող ենք փորձի փոխանակում իրականացնել` հատկապես հատուկ նշանակության միջոցների օգտագործման ուղղությամբ»,- ասել է Ս.Օհանյանը` շեշտելով, որ հատուկ նշանակության միջոցները հրաձգային զենքեր և տարբեր օպտիկական միջոցներ են, որոնց շնորհիվ հնարավոր կլինի արդիականացնել Հայաստանի ռազմաարդյունաբերական համակարգը:

«ԱՄՆ ռազմածովային ուժերը և ծովային հետևակի կորպուսը աշխատել են Հայաստանի պաշտպանության նախարարության հետ` ռազմավարական պլանավորման հարցերի շուրջ, ինչպես նաև վերջին երկու տարիներին վարժանքների իրականացման ուղղությամբ: Պատրաստվում ենք այս ուղղություններով աշխատանքները շարունակել առաջիկայում»,- հայտարարել է Ռ. Մաբուսը` ավելացնելով, որ ԱՄՆ-ը անչափ կարևորում է Հայաստանի հետ ռազմական հարաբերությունները, և այդ մասին են վկայում պաշտպանության բնագավառի բարձրաստիճան ներկայացուցիչների փոխայցելությունները:

Ի դեպ, Ռ. Մաբուսը Երևանում է ոչ տարածաշրջանային այցի շրջանակներում (ինչպես սովորաբար լինում է նման պաշտոնյաների դեպքում), այսինքն` սա հերթական արարողակարգային այցերից չէ: «2011 և 2012 թվականները մեր հարաբերությունների մեջ առանձնահատուկ են եղել` բարձրաստիճան փոխայցելությունները, խորհրդատվությունները և մանավանդ ԱՄՆ կատարած իմ այցը: Եվ այս այցը խոսում է այն մասին, որ Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության բնագավառում հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և դինամիկ զարգացման միտում ունենք»,- իր հերթին հայտարարել է Ս. Օհանյանը:

Ամերիկացի զինվորականի այցելությունը, նրա և Ս. Օհանյանի կողմից հնչած հայտարարությունները ռազմաարդյունաբերության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության վերաբերյալ, ուշագրավ են հատկապես վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների սրման, ավելի ճիշտ` Ռուսաստանի կողմից ՀՀ-ի նկատմամբ իրականացվող ճնշումների համատեքստում: Ամերիկյան կողմի հետ ռազմական համագործակցությունը, թերևս, հայկական կողմի առայժմ միակ իրական պատասխանն է ռուսական «պահանջատիրությանը», վերջին շրջանում Հայաստանի անվտանգության ու «հայերի ինքնության պահպանման» մասին հիշեցնող ռուսական պաշտոնական ու կիսապաշտոնական շրջանակներին: Ուստի առաջիկայում պետք է սպասել լեոնտևների և այլ ռուս «փորձագետների» հակահայկական գրառումներին: Բացառված չէ, որ նրանց միանան նաև «տեղական հայրենասերները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում