Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պատրաստվում է պայմանագիր ստորագրել հոլանդացի մասնագետ Լուի վան Գալի հետ:
Goal.com-ի փոխանցմամբ՝ հոլանդացի մասնագետը ցանկանում է «կարմիր սատանաներ»-ի կազմում տեսնել գերմանացի կիսապաշտպաններ Մարկո Ռոյսին ու Տոնի Կրոսին:
Նշվում է, որ Վան Գալն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:







































