Apple-ը ցանկանում է դուրս գալ շուկա և 17 մլրդ դոլարի պարտատոմս վաճառել: Պարտատոմսերի դուրբերումը շուկա արդեն համարվում է երկրորդ խոշորագույնը պատմության մեջ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Պարտատոմսերի թողարկումն անհրաժեշտ է, իսկ ավելի հստակ՝ ցանկալի է բաժնետոմսերի հետգնման ծրագրի ֆինանսավորում ապահովելու համար:
Apple-ը ցանկանում է ընդլայնել buyback ծրագիրը՝ 60 մլրդ դոլարից հասցնելով 90 միլիարդ դոլարի:
Պարտքային շուկայում նախորդ խոշոր ելքը կատարել է Verizon-ը՝ թողարկելով 49 մլրդ դոլարի պարտատոմսեր: Գումարն անհրաժեշտ էր Verizon Wireless-ում 45 տոկոս մասնաբաժնի հետգնման և բիզնեսի համախմբման համար:









































