ԱՄՆ Ալաբամա նահանգում դպրոցական աղջիկը, որին փոքր եղբայրը շատ է խանգարել, փորձել է խնդիրը լուծել շատ յուրօրինակ ձևով: Նա երեխայի վաճառքի մասին հայտարարություն է տեղադրել Craigslist կայքի «Հնաոճ իրեր» բաժնում և իր «ապրանքը» գնահատել 1200 դոլար:
«Կենսուրախ փոքրիկ տղան լավ տան և լավ մարդկանց կարիք ունի, որոնք նրա մասին հոգ կտանեն»,- գրված է հայտարարության մեջ, որի կողքին 12-ամյա դեռահասի լուսանկարն է և մատնանշված գինը:
Հայտարարությունը տեսնելուց անմիջապես հետո, ինտերնետ օգտատերերն այդ մասին հայտնել են ոստիկանությանը, որն ամիջապես սկսել է այդ ընտանիքի որոնումը, որտեղ երեխաներին վաճառում են:
Ոստիկանության ծառայողները հրաժարվել են հայտնել մեղավորի անունը, ինչպես նաև նրա քայլի դրդապատճառները: Հայտարարությունն ու լուսանկարը հանվել են կայքից:









































