Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հրապարակվել են սովետական հետախույզ Կիմ Ֆիլբիի հուշերը

Բրիտանական MI-6 հետախուզության նախկին աշխատակից, սովետական հայտնի հետախույզ Կիմ Ֆիլբին չի ափսոսացել, որ աշխատել է ԽՍՀՄ-ի համար: Այս մասին վկայում է առաջին անգամ հրապարակված ձայնագրությունը, ըստ ITAR-TASS-ի՝ հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:

Ֆիլբիի հիշողությունների ձայնագրությունը 1977 թվականին՝ 1963-ին գաղտանզերծումից ԽՍՀՄ փախչելուց 14 տարի հետո, Մոսկվայում արել են Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները:

1930-ականներին Ֆիլբիի հետ հավաքագրվել են Քեմբրիջի համալսարանի՝ կոմունիստական հայացքների տեր այլ ուսանողներ: «Քեմբրիջյան հնգյակի» մեջ, բացի Ֆիլբիից, եղել են բրիտանական հակահետախուզության և արտգործնախարարության աշխատակից Գայ Բերջեսը, հակահետախուզության աշխատակից Էնթոնի Բլանթը և ԱԳՆ աշխատակից Դոնալդ Մաքլինը:

Խմբի հինգերորդ անդամի անունը ստույգ հայտնի չէ, բայց համարվում է, որ նա եղել է բրիտանական ռադիոտեխնիկական և արտաքին հետախուզությունում աշխատող Ջոն Քերնքրոսը: Պատերազմի տարիներին «Քեմբրիջյան հնգյակը» ԽՍՀՄ-ին հետախուզական տեղեկություններ է փոխանցել նացիստների մասին, որոնք Բրիտանիայի կառավարությունը թաքցրել է Մոսկվայից: Համարվում է, որ «Քեմբրիջյան հնգյակի» հաղորդած տեղեկությունները Կարմիր բանակին օգնել են հաղթել Կուրսկի ճակատամարտում:

Ձայնագրության մեջ Ֆիլբին ասում է. «Ես բացարձակապես չեմ ափսոսում անցյալիս համար, միայն՝ սխալների հետ կապված, որոնք արել եմ աշխատանքի ընթացքում: Եթե հնարավորություն ունենայի՝ նույնը կանեի: Ես լրիվ նույն կերպ կվարվեի»,- ավելացրել է նա: Ֆիլբին ասել է, որ իր ձախ համոզմունքները բացատրվում են նրանով, որ ինքը մանկուց խղճացել է թույլերին ու կարիքավորներին: «Ես արդեն այն ժամանակ խոր զգացմունքային կապ ունեի աղքատների, թույլերի, կարիքավորների, ոչ թե մեծամիտների ու ուժեղների հետ: Իմ ապստամբ բնույթը շատ վաղ տարիքում է դրսևորվել»,- հիշել է նա:

Ֆիլբին հայտարարել է, որ կոմունիստ է դարձել, քանի որ համարել է, որ Լեյբորիստական կուսակցությունը «դավաճանել է» սոցիալիզմի գործին: «Մենք սկսեցինք այլընտրանք փնտրել, և դրանցից մեկը, ակնհայտորեն, կոմունիստական շարժումն էր: Սովետական Միությունն ամբողջ կոմունիտական կուսակցության ուղեղն ու սիրտն էր, եթե նա ընկներ, դա կոմունիզմը մի քանի սերունդ հետ կնետեր»,- ասել է նա:

Ֆիլբին հայտնել է, որ բրիտանական հատուկ ծառայություններում աշխատելու ժամանակ, երբ ինքը աջ հայացքների տեր մարդու է մարմնավորել, իր համար ամենադժվարն այն է եղել, որ նա կապերը խզել է իր կոմունիստ-գաղափարակիցների և Քեմբրիջի ընկերների հետ, որոնք սկսել են նրան կեղծավոր համարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում