Ինչպես հաղորդում է BBC-ն, Բրիտանիայի կառավարությունը երկուշաբթի օրը հայտարարել է հակամիջուկային պաշտպանությունը զարգացնելու համար 560 միլիոն դոլար ներդնելու ծրագրի մասին։
Շոտլանդիայում ռազմածովային բազայում տեղի ունեցած ելույթների ժամանակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ միջոցները կգնան նոր սերնդի սուզանավեր պատրաստելու համար, որոնք կփոխարինեն ներկայիս «Թրայդենտ» սուզանավերին։







































