Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ Դեմբա Բան կարող է «Նյուքասլ» վերադառնալ: Լոնդոնյան ակումբը «Նյուքասլ»-ի ղեկավարներին առաջարկել է վերադարձնել այդ թիմի նախկին հարձակվողի իրավունքները: Այդ մասին հայտնում է Newcastle Evening-ը:
Հիշեցնենք` «արիստոկրատներ»-ը ձեռք են բերել սենեգալցի հարձակվողի տրանսֆերը 2013 թվականի ամռանը: Սակայն Դեմբա Բան չի համապատասխանում Ժոզե Մոուրինյոյի խաղային սխեմային:
Պորտուգալացին ցանկանում է վաճառքի հանել նրա իրավունքներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հավանական գործարքի մանրամասները չեն հրապարակվում:







































