Միայնակ՝ «Եվրատեսիլի» էկլեկտիկ բեմահարթակում. Կոպենհագենում կայացել է հայ մասնակից Արամ MP3-ի Not Alone երգի առաջին փորձը: Այս մասին հայտնում է երգի մրցույթի պաշտոնական կայքը:
Չնայած մինչ փորձը Արամը խոսել է առկա հուզմունքի և փոքր նյարդայնության մասին, սակայն նա հանդես է եկել վստահ կատարմամբ՝ առանց թերությունների և վոկալ առումով ուժեղ:








































