ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Սարաևո: Բոսնիա և Հերցեգովինա այցելությամբ նա սկսում է 5-օրյա շրջագայությունը արևմտյան Բալկաններով, որի ընթացքում ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ կգտնվի նաև Սերբիայում և Կոսովոյում, ապա կուղևորվի Ալբանիա և Խորվաթիա։ Այս մասին հաղորդում է Svobooda ռադիոկայանը:
Սպասվում է, որ բանակցությունների թեման կլինի Բոսնիայի և Հերցեգովինայի պետականության ամրապնդումը, ինչպես նաև Բելգրադի և Պրիշտինայի միջև բանակցային գործընթացի շարունակությունը, որը վերջերս վերսկսվել է:
Քլինթոնը Սարաևո ժամանել է Ալժիրից: Այդ երկրի ղեկավարության հետ նա քննարկել է այս տարվա գարնանից իսլամիստների կողմից վերահսկվող Մալիի հյուսիսում հնարավոր միջազգային ռազմական օպերացիայի հարցը: Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի ալժիրյան հակամարտության մեջ գլխավոր դերը խաղան Մալիի հարևանները` արևմտաաֆրիկյան հանրապետությունների ECOWAS բլոկի պետությունները:









































