ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պատրաստ է այցելել ԿԺԴՀ այն ժամանակ, երբ կստեղծվեն «համապատասխան պայմաններ»: Այս մասին նա այսօր հայտարարել է Հարավային Կորեայի մայրաքաղաքում ելույթ ունենալիս`Խաղաղության Սեուլյան մրցանակով պարգևատրվելուց հետո:
«Ես պատրաստ եմ իրականացնել իմ աշխատանքի մի մասը՝ հանուն խաղաղության, այդ թվում նաև անձնական այցով և բարենպաստ պայմաններում ԿԺԴՀ այցելելով»,- հայտարարել է գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Պան Գի Մունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ պահանջներ պետք է իրականացվեն:
Փխենյանը գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների փաթեթի ազդեցության տակ. պահանջվում է հրաժարվել միջուկային զենքի մշակումից և բալիստիկ հրթիռներից, ինչպես նաև անցկացնել ժողովրդավարական բարեփոխումներ:









































