ԱՄՆ բանակի հրամանատարությունը Lockheed Martin ամերիկյան ընկերության հետ կնքել է 60 կիլովատտ հզորությամբ մարտական մանրաթելային լազերի մշակման, արտադրության և փորձարկման պայմանագիր: Այս մասին ասվում է ձեռնարկության հաղորդագրությունում:
Ապագայում նման զենքը կկիրառվի չկառավարվող հրթիռները, հրետանային արկերը, ականանետային ականներն ու անօդաչու թռչող սարքերը խոցելու համար:
Հեռանկարային լազերի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:









































