«Երկաթե մարդը» և «300 սպարտացիները» ֆիլմերի ռեժիսոր Զակ Սնայդերը կնկարահանի «Արդարության լիգան» (Justice League) ֆիլմը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Թերթի հաղորդմամբ՝ Warner Bros. ստուդիան առաջին անգամ պաշտոնապես հաստատել է այդ ֆիլմը ստեղծելու իր ծրագրերը: Ֆիլմի գլխավոր հերոսները կդառնան այնպիսի սուպերհերոսներ, ինչպիսիք են Բեթմենն ու Սուպերմենը:
Ֆիլմի ռեժիսուրայով կզբաղվի Զակ Սնայդերը: Ներկայում նա աշխատում է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» (Batman vs. Superman) ֆիլմի վրա, որն էկրան կբարձրանա 2016 թվականին:
Warner Bros.-ի թոփ մենեջեր Գրեգ Սիլվերմանի խոսքով՝ «Արդարության լիգան» կդառնա «այդ տիեզերքի ընդլայնում»: «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը կտանի «Արդարության լիգայի»՝ ասել է նա: Ֆիլմի թողարկման ամսաթիվը հայտնի չէ:








































