Պաղեստինի ազատագրման կազմակերպության կենտրոնական խորհուրդը կիրակի օրը հավանության է արժանացրել ծրագիրը, որի համաձայն՝ Պաղեստինի ղեկավարությունը կշարունակի ձգտել՝ հասնելու համար ՄԱԿ-ի համակարգի 60 ինստիտուտների և միջազգային համաձայնագրերի հետ միացմանը: Այս մասին հաղորդում է France Press-ը:
Ինչպես ասվում է Պաղեստինի «Աշ-Շաբաբ» ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Բասամ Ալ-Սալհիի հայտարարության մեջ՝ Պաղեստինի ազատագրման կազմակերպության կենտրոնական խորհուրդը «հաստատել է պաղեստինյան ղեկավարության կողմից գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի ինստիտուտներին անդամակցություն ձեռք բերելու և միջազգային կոնվենցիաներին միանալու համար՝ համաձայն ընդունված ծրագրի»:









































