Friday, 03 07 2026
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան

Պետություն առանց ճակատագիր

Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում առավելապես վերջին շաբաթներին վկայում են մի բանի մասին՝ Հայաստանի իշխանության ճակատագիրն ընդհանրապես անհայտ է, թե ինչից է կախված: Նույնիսկ կարելի է կասկածել, որ Հայաստանի իշխանությունը ճակատագիր ունի: Ճակատագիր ունեցողը, կամ նա, ով գիտե, որ կա, կարող է լինել այդպիսի բան` ճակատագիր, չի կարող լինել այդպես անմեղսունակ, ինչպես որ Հայաստանի իշխանություններն են: Ճակատագիր ունեցողը մի քիչ վախ է ունենում, մի քիչ զգուշություն, մի քիչ կասկածում է իր քայլերի վրա, մի քիչ լսում է ուրիշներին: Հայաստանի իշխանության պարագայում այդ ամենը չկա: Հայաստանի իշխանությունները վախ չունեն, ուրիշին լսելու կամք չունեն, սեփական քայլերին կասկածելու ուժ չունեն, զգույշ լինելու շանս չունեն:

Այդ ամենի բացակայության պատճառն էլ հենց այն է, որ Հայաստանի իշխանությունը ճակատագիր չունի: Իսկ դրա հետևանքն էլ այն է, որՀայաստանը ներքին ու արտաքին պարտքեր ունի ու շարունակում է պարտքեր կուտակել: Այդ պարտքերը այն վճարն են, որ մենք տալիս ենք Հայաստանի իշխանության առանց ճակատագիր կյանքի համար: Մինչդեռ այդպիսով մենք խաղում ենք երկրի, պետության, մեր երեխաների ճակատագրի հետ: Ժամանակը չէ՞, արդյոք, լրջորեն մտածել այդ մասին, քանի մեր արտաքին պարտքը չի կազմել մեր ՀՆԱ 100 տոկոսը, քանի դեռ մենք կարող ենք ինչ-որ չափով պահել ինքներս մեզ, տեր լինել ինքներս մեր ճակատագրին:

Պետք է բոլորը հասկանան ու գիտակցեն, որ առանց ճակատագիր իշխանությունն ապրում է ժողովրդի, քաղաքացիների ու պետության ճակատագրի հաշվին: Վստահաբար կարելի է ասել, որ դա չի բավարարում Հայաստանի Հանրապետության ոչ մի բանական քաղաքացու: Բայց այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ են քաղաքացիները հանդուրժում այդ իրականությունը: Ինչո՞ւ են նրանք դժգոհում առավելապես խոհանոցներում կամ ծխարաններում, կամ բակերում նարդի խաղալիս, այն էլ` եթե համոզված են, որ մոտակայքում որևէ անծանոթ ականջ չկա:

Այդ հարցին պատասխանելու շատ փորձեր են կատարվում մեզանում, բայց անկախ պատասխանի արդյունավետությունից և ընդգրկումից, միևնույն է, խնդիրը շարունակում է մնալ և մեծանալ, մեծանալ ու խորանալ: Իսկ ճակատագիրը` հասարակության և պետության ճակատագիրը, համառորեն շարունակվում է կիսվել, մաս-մաս լինել, սնուցել ավազակապետական համակարգը, մինչև երևի վերջանալը, որ ժողովուրդն էլ այլևս ճակատագիր չունենա և չվախենա այլևս, չկասկածի իր քայլերին, չլսի այլոց, չզգուշանա ոչնչից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում