ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերադարձել է Վաշինգտոն, որպեսզի վերահսկի ադմինիստրացիայի գործունեությունը «Սենդի» փոթորկի հարվածին նախապատրաստվելու համար, երկուշաբթի օրը հաղորդել է Սպիտակ Տունը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հետաձգել էր նախընտրական այցերը դեպի Օրլանդո և Գրին-Բեյ:
Փոթորիկը սպառնում է նախագահական ընտրությունների համար առանցքային միանգամից մի քանի նահանգների` Հյուսիսային Կարոլինա, Վիրջինիա, Օհայո և Նյու Գեմպշիր:
ԱՄՆ նախագահական ընտրությունների մյուս թեկնածուն` Միթ Ռոմնին ևս «Սենդի» փոթորկի պատճառով չեղյալ է հայտարարել իր նախընտրական քարոզարշավը:
«Ռոմնին ենթադրում է, որ երկիրը և ղեկավարությունն այժմ պետք է միավորվեն օգնություն ցուցաբերելու նրանց, ովքեր սպառնալիքի տակ են գտնվում»,- երկուշաբթի օրը նշել է Ռոմնիի մամլո քարտուղար Գեյլ Գիտչոն:










































