Հյուսիսային Չինաստանում մոտ 100 շան կենդանի-կենդանի թաղել են, փոխանցում է Agence France-Presse-ը:
Իրավապահները կենդանիների հետ դաժան վերաբերմունքի կասկածանքով գործ են հարուցել:
Բարեգործական կազմակերպություններն արձանագրել են, որ շատ շներ սատկել են շնչառական օրգանների մեջ հող հայտնվելու պատճառով: Սակայն նահանգի պաշտոնյաները հերքում են բոլոր մեղադրանքները:









































