Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է իր կյանքի ամենաերջանիկ ու ամենահիշարժան պահի մասին: Խոսքը վերաբերում է 2009 թվականի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ խաղին, երբ Ինյեստան ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձավ «Չելսի»-ի դեմ խաղին՝ կատալոնյան թիմի համար եզրափակիչի ուղեգիր նվաճելով:
«Դա եզակի պահ էր: Յուրաքանչյուր ոք, ով եղել է նման իրավիճակում, շատ լավ է հասկանում, թե դա ինչ է նշանակում: Դա ամենաերջանիկ ու ամենաէմոցիոնալ պահն էր իմ կարիերայում: Այն հազիվ թե կրկնվի»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Ինյեստայի խոսքերը:







































