Իրանը փորձարկել է երկու նոր տեսակի հրթիռներ: Այդ մասին հաղորդել է Իրանի Զինված ուժերի Ցամաքային զորքերի հրամանատար Կիյումերս Հայդարին, նշում է FARS գործակալությունը:
Հայդարին մանրամասներ չի հաղորդել, բայց նշել է, որ իրենց տեխնիկական բնութագրերով նոր հրթիռները հիշեցնում են «Նազիատ 10»-ը:
Նա նաև ասել է, որ մինչ այդ հրթիռների զանգվածային արտադրությունը պետք է անցնի մի քանի փուլ:







































