Չինացի ճարտարապետ և դիզայներ Ռուան Հաոն ներկայացրել է CATable յուրօրինակ հայտնագործությունը: Դրա շնորհիվ զբաղված մարդիկ և նրանց կատուները կկարողանան միասին խաղաղ գոյատևել:
Նոր սեղանը սովորական սեղանի տեսք ունի, սակայն դրա տակ կա փայտե մի մակերես, որը ստեղծողները համարում են «դրախտ`կատուների համար»: Այնտեղ հարթ փայտե թունելների մի ամբողջ ցանց է առկա:







































