Թուրինի «Յուվենթուս»-ը պատրաստվում է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերը:
Tuttosport-ի հաղորդած տեղեկությունների համաձայն` «Ծեր Սինյորա»-ի ղեկավարությունը պատրաստ է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի իրավունքների դիմաց վճարել 20 մլն եվրո: Բացի այդ, «Յուվենթուս»-ը մտադիր չէ հակառակ ուղղությամբ բաց թողնելու կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով ամենից լրջորեն հետաքրքրվում է հենց ՊՍԺ-ն: Փարիզյան ակումբն արդեն հասցրել է մի քանի առաջարկներ ներկայացնել իտալական կողմին, բայց բոլոր դեպքերում էլ մերժում է ստացել:






































