Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Goal. com-ը:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է 25 մլն եվրո առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ավելի վաղ նշվել է, որ չիլիացի ֆուտբոլիստը նաև «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում է: Ընթացիկ մրցաշրջանում Վիդալը 42 հանդիպում է անցկացրել «Յուվենթուս»-ի կազմում, 18 գոլ խփել և գոլային 5 փոխանցում կատարել:







































