Բրիտանացի մանկապիղծները (պեդոֆիլները) հավասարեցվելու են ահաբեկիչների հետ՝ երեխաների հետ դաժան վերաբերմունքի դեմ պայքարի շրջանակներում՝ հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ մտադիր է պեդոֆիլներին զրկել արդարադատությունից խուսափելու հնարավորությունից:
Ապագայում մանկապիղծները կհավասարեցվեն ծայրահեղականներին, ովքեր համացանցից նյութեր են ներբեռնում ինքնաշեն ռումբեր պատրաստելու վերաբերյալ:
Քեմերոնը համարում է, որ նման տեղեկատվություն գրելու և տարածելու հնարավորության առկայությունը օրենքում լիովին անթույլատրելի է: Նրա կարծիքով՝ հարկավոր է ամեն հնարավոր բան անել, որպեսզի ապահովվի երեխաների անվտանգությունը:








































