Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները Շըրնաքի նահանգում հարձակվել էին անվտանգության ուժերի վրա և սպանել մեկ ոստիկանի: Դրանից հետո՝ տեղական ժամանակով ժամը 20.30-ին Դիարբեքիրում կենտրոնացած թուրքական F-16 կործանիչները ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարները:
F-16 տիպի 6 կործանիչներ մոտ 4 ժամ՝ մինչև 00.30-ը, հարվածներ են հասցրել Զաբին ու Մեթինային, ուր գտնվում են PKK-ի ամենախոշոր ճամբարները: Դրանից հետո նրանք անվնաս վերադարձել են Դիարբեքիր: Ընդհանուր առմամբ, Շըրնաքի նահանգում տեղի ունեցած բախումների ժամանակ վնասազերծվել է 8 PKK-ական։







































