Վիվիեն Լիի և հայտնի ֆիլմի երկրպագուները ևս մեկ հնարավորություն ունեն խորասուզվելու սիրո, ռոմանտիկայի և կրքի աշխարհում ` այցելելով Սկարլետի զգեստների ցուցահանդես: Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում բացվել է «Քամուց քշվածները» ֆիլմի հագուստների ցուցահանդեսը: Կցուցադրվեն վարագույրներից կանաչ և բոլորին հայտնի մուգ կարմիր զգեստները, որոնք թվագրվում են 1939 թվականով: Վերականգնողների (ռեստավրատոր) շնորհիվ` զգեստները հնարավոր կլինի տեսնել ամբողջ շուքով:
«Վերանորոգվել են» իրան շրջանն ու որոշ դեկորատիվ մասեր, ինչպես` փետուրները,- փոխանցում է Raut-ը: Ստիված որոշ լրացումներ հեռացրել են:
Նույնիսկ հաջողվել է վերականգնել զգեստների նախնական գույնը: Այժմ զգեստները հնարավոր է ցուցադրել ֆիլմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսում, որը կտևի մինչև հունվարի 28-ը:









































