Tuesday, 23 06 2026
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»

Դատախազն ու քննիչը չեն ներկայացել Էդմոն Խուդյանի վերաքննիչ բողոքի քննությանը

Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած և սրան զուգահեռ մինչ օրս տուժող չճանաչված սփյուռքահայ գործարարը դիմել է վերաքննիչ դատարան:

Ամերիկահայ գործարարի փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ բողոքարկեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռը` դատավարական իրավունքի խախտման հիմքով: Դատարանում, սակայն, այսօր լսվեց միայն սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչների բողոքը, քանի որ դատարան հարկ չէին համարել ներկայանալ ո՜չ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանը, ոչ էլ գործով դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչները արդեն երկրորդ անգամ են Էդմոնդ Խուդյանին տուժող ճանաչելու հարցը հասցնում վերաքննիչ դատարան, քանի որ արդեն 1.5 տարի ինչ շարունակաբար ձգվում է Խուդյանին պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված գործի նախաքննությունը: 1.5 տարի տևող նախաքննության արդյունքում, սակայն, մինչ օրս ոչ մեղադրյալներ են առաջ քաշվել, ոչ էլ կասկածյալներ, իսկ մինչ ՊԵԿ քննիչը նախաքննում է, Խուդյանի ներդրումներով կառուցված շենքում նույն հանցագործները շարունակվում են բնակարաններ վաճառել:

Ամերիկահայ գործարարի ներկայացուցիչները առաջին ատյանի դատարանում բողոք էին ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության ավագ քննիչ Տ.Հարությունյանի պահանջը քննության առնելու մասին որոշման դեմ և խնդրել էին վերականգնել Էդմոնդ Խուդյանի խախտված իրավունքները` պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին Էդմոնդ Խուդյանին թիվ 83159711 քրեական գործով ճանաչել տուժող: Դատարանը, սակայն, որոշում է ընդունել մերժել իմ կողմից ներկայացված բողոքը` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Բանն այն է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանի վարույթում է գտնվում «Արին Կապիտալ» ներդրումային» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից կանխամտածված նյութերով սնանկության հատկանիշներ ստեղծելու փաստի առթիվ դեռ անցյալ տարվա մայիս ամսին հարուցված քրեական գործը: Դեռ անցյալ տարվա 2011 թվականի հոկտեմբերին ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանը դիմել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանին` խնդրելով իրեն ճանաչել տուժող, քանի որ «Արին Կապիտալ» ներդրումայինե ՍՊ ընկերության (որի 61.1 % բաժնեմասը պատկանում է իրեն) տնօրեն Էդուարդ Եսայանը երրորդ անձանց նկատմամբ ընկերության պարտավորությունները կատարելու նպատակով կեղծել է թվով վեց փոխառության պայմանագրերում և հանձման-ընդունման ակտերում Էդմոնդ Խուդյանի ստորագրությունները, համաձայն որոնց՝ նա Էդմոնդ Խուդյանին փոխառությամբ ընդհանուր առմամբ տվել է` 2.081.000 ԱՄՆ դոլար, որի արդյունքում էլ, կեղծ փաստաթղթերի հիման վրա, Էդմոնդ Խուդյանը պարտք է դարձել ընկերությանը վերը նշված գումարը:

Սակայն ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանը որոշում է կայացրել հետաձգել Էդմոնդ Խուդյանի պահանջի լուծումն այդ քրեական գործով տուժող ճանաչելու մասին: ՊԵԿ քննիչը որոշել է, որ Էդմոնդ Խուդյանի կողմից ներկայացված պահանջում նշված փաստերը հիմնավորելու կամ հերքելու համար դեռևս անհրաժեշտ է կատարել բազմաթիվ քննչական գործողություններ, անհրաժեշտության դեպքում նշանակել փորձաքննություն և մասնագիտացված ստուգում, ստանալ դրա արդյունքները, որից հետո վերջնական գնահատական տալ Է. Եսայանի կողմից կատարված արարքներին: Եվ պարզվում է՝ անցած 1.5 տարին էլ չեն բավականացրել քննիչին նշած մի քանի դատավարական գործողությունները կատարելու համար:

Ամերիկահայ գործարարը իր բողոքում նշում է, որ ընկերությանը կանխամտածված սնանկության են տարել իր մի քանի գործընկերներ, այդ թվում` իր մանկության ընկեր Էդուարդ Եսայանը, որը Խուդյանին պատկանող «Արին կապիտալ» ընկերության տնօրենն է եղել: Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը պնդում է, որ իր դեմ մի խումբ հանցագործների կատարած գործողությունների արդյունքում տուժել է ոչ միայն ինքը, այլև 1.5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը: Խուդյանի խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեն, սակայն, որևէ գործողություն չի նախաձեռնում, քանի որ հանցագործները «հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող մարդիկ են»: «Ինձ հայտնի է նախագահի եղբայր Լևոն Սարգսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք անմիջական կապ են ունեցել Վլադ Մանգասարյանի հետ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք անմիջականորեն աջակցում են Վլադ Մանգասարյանին, Ղևոնդ Ղալումյանին և Էդուարդ Եսայանին, որպեսզի այս գործում բացահայտումներ չլինեն՚,- ասում է սփյուռքահայ գործարարը:

Սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչների միջնորդությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը այսօր հետաձգեց բողոքի քննությունը մինչև նոյեմբերի 8-ը ժամը 11:00-ն, այն հույսով որ հաջորդին ՊԵԿ քննիչն ու գործով դատախազը կկարևորեն դատարանի ծանուցումը և կներկայանան նիստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում