Ջեյմս Բոնդի մասին 23-րդ` «007. Սքայֆոլի կոորդինատները» ֆիլմի թողարկման կապակցությամբ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի զբոսաշրջության ազգային գործակալություններն իրենց երկրներ այցելուներ գրավելու նոր ծրագրեր են սկսում:
Մեծ Բրիտանիայում արդեն նոր նշանաբան է հորինվել. «Բոնդը Մեծ Բրիտանիան է», որը կտեղադրվի գովազդային արտադրանքի վրա: Բացի դրանից` Բրիտանիայի զբոսաշրջության ազգային գործակալությունն առաջարկում է Agent UK օնլայն խաղը, որի հաղթողը կուղևորվի Մեծ Բրիտանիա:
«007.Սքայֆոլի կոորդինատները» ֆիլմը նկարահանվել է Լոնդոնում` Ազգային պատկերասրահում, Ուայթհոլում և Գրինվիչում, նաև Շոտլանդիայի լեռներում, փոխանցում է Travel-ը:
Ֆիլմի մի մասը նկարահանվել է Ստամբուլում: Արդեն երրորդ անգամ կինոյի դարաշրջանի 50-ամյա պատմության ընթացքում ֆիլմի համար դեկորացիա է եղել Ստամբուլի Մեծ շուկան, նաև «Ֆեթհիե» առողջարանը, Ադանա քաղաքը:









































