Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի 40 զինծառայողներ հանձնվել են Թուրքիային: Թուրքիայի սահմանի մոտ սիրիացի ապստամբների հետ ունեցած բախումների ժամանակ սիրիական բանակի զինվորները հայտնվել են անելանելի վիճակում և ստիպված են եղել հանձնվել Թուրքիային:
Նրանք Ասի գետով և երկու տարի առաջ այդ գետի վրա կառուցված Բարեկամության ջրամբարի վրայով անցել են Թուրքիա: Այստեղ նրանց դիմավորել է ժանդարմերիայի հրամանատարությունը:










































