Թերևս մանկությունը ամենաանհոգ ժամանակաշրջանն է մեր կյանքում: Մեկ անգամ չէ, որ երազում ենք վերադառնալ ու մի պահ կրկին մանուկ լինել: Պարզվում է, սակայն, որ կան մարդիկ, ովքեր ընդմիշտ մանուկ են:
Խոսքը Բրազիլիայում ապրող 30-ամյա Մարի Աուդետեի մասին է, ով չնայած իր տարիքին` 9-ամսական երեխայի զարգացածություն ունի: Չի խոսում, չի քայլում, զարմացած նայում է շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին:
Բժիշկները պարզել են, որ դա վահանաձև գեղձի հորմոնի պակասի արդյունք է, և նրան հնարավոր կլիներ փրկել, եթե ժամանակին ծնողները դիմեին բժիշկներին: Սակայն ֆինանսական սղության պատճառով նրանք բժիշկներին դիմել են միայն երբ աղջիկը 28 տարեկան էր: Այժմ, ըստ բժիշկների, առավելագույնը հնարավոր է, որ նա քայլի, ինքնուրույն ուտի, որոշ բառեր ասի, բայց ոչ ավելին: Նրան պահում է այն կինը, ում հետ հայրը ամուսնացել է մոր մահվանից հետո: Այդ կինը աղջկան համարում է Աստծո պարգև իր համար:








































