Մադրիդի «Ատլետիկո»-ն շարունակում է ամեն բան անել իր առաջատար Ռադամել Ֆալկաոյին թիմում պահելու համար:
Այս անգամ մադրիդյան ակումբը հատուկ ակցիա է սկսել Ռադամել Ֆալկաոյին աջակցելու համար, ով հավակնում է «Ոսկե գնդակ» մրցանակին տիրանալուն:
Մադրիդյան թիմը քաղաքի փողոցներում հատուկ ցուցանակներ ու պաստառներ է փակցրել՝ կոչ անելով «Ոսկե գնդակ»-ը հանձնել հենց «էլ տիգրեին»:






































