Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:10
Քուվեյթը փակել է երկրի օդային տարածքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
07:50
Նավթի գներն աճել են – 10/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել

ՀՀ նորընտիր նախագահը պետք է կարողանա ժողովրդին վստահություն ներշնչել ՝ ապահովելով երեք կետեր. Ս. Շահինյան

2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը պետք է Հայաստանը կարողանա դուրս բերել քաղաքական և սոցիալական ճգնաժամից՝ երկիրը ղեկավարելով ճիշտ ուղղությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստան- Շվեյցարիա խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը` անդրադառնալով 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին:

Ըստ Ս. Շահինյանի՝ նորընտիր նախագահը պետք է կարողանա ժողովրդին վստահություն ներշնչել ՝ ապահովելով երեք կետեր: Շահինյանի խոսքով` նա պետք է կարողանա սոցիալական հավասարակշռություն ստեղծել երկրում: Երկրորդը՝ պետք է կարողանա պահպանել ՀՀ մարտունակության գերազանցությունը Ադրբեջանի նկատմամբ, և երրորդ` արտաքին քաղաքականությունը շատ ավելի ակտիվ լինի:

«Սոցիալական հավասարակշռության առումով, ինչ խոսք, ամեն ինչ պետք է արվի, ժողովրդի, մասնավորապես` երիտասարդության հույսն արթնացնելու համար. երիտասարդությունը պետության, ազգի հզորության հիմքն է: Պետք է արդարադատությունը անկախ լինի, առանց որի ժողովրդի հույսը չի վերականգնվի: Հակառակ դեպքում ամեն ինչ կարելի է համարել կորսված:

Չի կարելի ասել, թե օրենքներ չկան, պարզապես դրանք պետք է կիրառվեն և կիրառվեն առաջին հերթին` ամենավերևների կողմից: Օրինաց երկիրը պետք է ոչ թե վարագույր լինի, այլ իրողություն. յուրաքանչյուր զինվոր, մայր, աշխատող պետք է ներքուստ ունենա այն հստակ համոզմունքը, որ իր քաղաքացիական իրավունքները պաշտպանված են: Պետք է ամեն ինչ անել անպատժելիությունը վերացնելու համար»,- մեկնաբանեց Սարգիս Շահինյանը:

Վերջինս կարևորեց նաև «Մարտի 1»-ի բացահայտումը: Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությունը այս ուղղությամբ չկարողացավ հստակ պատասխան տալ:

Հարցին, թե վերոնշյալ փոփոխությունները ո՞ր քաղաքական ուժը կարող է իրագործել՝ պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե դա ով պետք է անի, որովհետև մինչև այսօր չենք տեսնում, որ նույնիսկ ընդդիմությունը կատարի իր ճիշտ դերը: Մենք խնդրում ենք մեզ ասել, թե ինչպիսի կառուցողական առաջարկներ են եղել խորհրդարանում և դրանից դուրս, որպեսզի որոշ խոչընդոտներ վերանան: Մենք շատ վերացական քննադատություն ենք լսում: Այսինքն՝ շատ դժվար է ասել»:

Եզրափակելով իր խոսքը՝ Սարգիս Շահինյանը հույս հայտնեց, որ ընտրություններում լինի իշխանությանն իսկապես ընդդիմադիր լուրջ ուժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում