Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող, առաջատար Լիոնել Անդրես Մեսսին Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Ռայո Վալյեկանո» – «Բարսելոնա» խաղում իր 300-րդ գոլը հեղինակեց ողջ կարիերայի ընթացքում:
Կատալոնական ակումբի ու ազգային ընտրանու կազմում Մեսսին անցկացրել է 419 հանդիպում: «Կապտանռնագույններ»-ի համազգեստով Մեսսին 269 գնդակ է հեղինակել, իսկ Արգենտինայի հավաքականի համազգեստով՝ 31 գոլ:







































