Ամենաքիչը ութ մարդ է զոհվել Իրբին քաղաքի վրա սիրիական օդային ուժերի հարձակման հետևանքով: Ինչպես հայտնել են մարդու իրավունքների Դիտորդական խմբի ներկայացուցիչները՝ ավիահարվածն իրականացվել է Իրբին քաղաքի շենքերից մեկի ուղղությամբ:
Իրավապաշտպանները նշել են, որ դա առաջին հարձակումն է զինադադարի հայտարարումից հետո:
«Զինադադար այլևս չկա: Հրաձգությունը դադարեցնելու մասին խոսք անգամ գնալ չի կարող»,- նշում է Դիտորդական խորհրդի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զինադադարի առաջին օրն ահաբեկչությունների և բախումների հետևանքով Սիրիայում զոհվել է 146 մարդ:








































