Վենեսուելայի նախագահական ընտրություններում Ուգո Չավեսի հաղթանակը նորից ուշադրությունը բևեռել է Լատինական Ամերիկայի և այդ տարածքի դերի վրա ջիհադական ահաբեկչական խմբավորումներին աջակցելու և ֆինանսավորելու գործում:
Պրոֆեսոր Նորման Բեյլին պնդում է, որ Իսրայելը լուրջ ուշադրություն չի դարձնում Լատինական Ամերիկայից եկող վտանգին:
Նա մատնանշում է հետևյալ փաստերը.
տարիներ շարունակ ՀԱՄԱՍ-ը, «Հըզբոլլահը» և «Իսլամական ջիհադը» մայրցամաքի արաբական համայնքներից նշանակալի ֆինանսական միջոցներ են հավաքել:
1999-ին իշխանության գալուց հետո Չավեսը հետևողականորեն աջակցել է այս խմբավորումներին:
Չավեսը ձևավորել է այսպես կոչված` «բոլիվարյան վարչակարգերի» խումբ Լատինական Ամերիկայում` Նիկարագուայում, Էկվադորում և Բոլիվիայում: Այս բոլոր երկրները, Վենեսուելայի գլխավորությամբ, զարգացնում են Իրանի հետ կապերն ու ակտիվորեն սատարում ահաբեկչական խմբերին:
Օբամայի և Բուշի վարչակարգերն անտեսել են նման զարգացումը` չնայած ահաբեկչական տարրերի` Լատինական Ամերիկայից ԱՄՆ հասնելու ուղղակի վտանգին:








































