• Չինական դեղագործական Xiamen Innovax Biotech ընկերությունը հայտարարել է, որ շուկա է թողարկում հեպատիտ Е-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը: Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
•
• Պատվաստանյութը մշակվել է Սյամեն ինստիտուտի և Xiamen Innovax Biotech ընկերության մասնագետների կողմից: Այն վաճառքի է դուրս բերվել արևելաչինական Ցզյանսու նահանգում երկամյա փորձարկումներից հետո, որին մասնակցել է 113 հազար կամավոր: Պատվաստանյութի վաճառքի թույլտվությունը ստացվել է 2011թ. դեկտեմբերին:
Ընկերությունը պետության հետ համագործակցելով մտադիր է պատվաստել Չինաստանի բնակչության այն հատվածին, ովքեր ենթակա են հեպատիտ Е-ով վարակվելուն: Բացի այդ, պատվաստանյութը կարող է առաջարկվել այլ երկրների:
Հեպատիտ Е-ն տարածվում է կեղտոտ ջրի և սնունդի միջոցով: Աշխարհում ամեն տարի այս հիվանդությամբ վարակվում է 20 մլն մարդ:











































