Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Միտրոֆանովն առաջարկել է քրեական հոդված ստեղծել քաղաքական գովազդներում կուսակցությունների մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար՝ հաղորդում է Коммерсантъ-ը:
Նշվում է, որ Միտրոֆանովն առաջարկում է օրենքում առանձին բաժին ստեղծել քաղաքական գովազդի վերաբերյալ, որտեղ գրվելու են դրա հետ կապված սահմանափակումները, ընդ որում` քաղաքական գովազդի վերահսկողությունը վերապահվելու է ԿԸՀ-ին:
Քաղաքացին, որը վնաս կպատճառի կուսակցության վարկանիշին, պետք է վճարի մինչև 200 հազար ռուբլի տուգանք կամ կդատապարտվի ուղղիչ աշխատանքների: Իսկ եթե հանցագործությունը կատարվի կազմակերպված խմբի կողմից, ապա նրա անդամները կարող են ազատությունից զրկվել 2-5 տարի ժամկետով:
Միտրոֆանովի խոսքերով՝ ուղղումները Պետդումա կներկայացվեն միայն մյուս պատգամավորների հետ քննարկելուց հետո:









































