Բելառուսցի թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկան 2012/13 մրցաշրջանը կավարտի իբրև առաջին ռակետ՝ համաձայն WTA-ի մրցաշարային աղյուսակի: Սա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ստամբուլի Ամփոփիչ մրցաշարում բելառուսցին հաղթանակ է տարել չինուհի թենիսիստ Լի Նայի նկատմամբ:
Ազարենկայի հաջորդ մրցակիցը Մարիա Շարապովան է, որն արդեն թենիսիստուհուն շրջանցելու հնարավորություն չունի:
Ազարենկան կարիերայում առաջին անգամ WTA մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է:
Թենիսի կանանց մրցաշարի XXI դարի առաջին ռակետները.
2001 — Լինդսեյ Դևենպորտ (ԱՄՆ).
2002 — Սերենա Ուիլյամս (ԱՄՆ).
2003 — Ժյուսթին Էնեն (Բելգիա).
2004 — Լինդսեյ Դևենպորտ (ԱՄՆ).
2005 — Լինդսեյ Դևենպորտ (ԱՄՆ).
2006 — Ժյուսթին Էնեն (Բելգիա).
2007 — Ժյուսթին Էնեն (Բելգիա).
2008 — Ելենա Յանկովիչ (Սերբիա).
2009 — Սերանա Ուիլյամս (ԱՄՆ).
2010 — Կարոլինա Վոզնյացկի (Դանիա).
2011 — Կարոլինա Վոզնյացկի (Դանիա).
2012 — Վիկտորիա Ազարենկա (Բելառուս).






































