Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Facebook-ի 50 % բաժնետոմսերին հավակնող ամերիկացին ձերբակալված է

ԱՄՆ իշխանություններն ուրբաթ օրը ձերբակալել են խարդախության մեջ մեղադրվող Փոլ Սելիային, ով հավակնում է սոցիալական Facebook կայքի 50 % բաժնետոմսերին։ Այս մասին տեղեկացնում է Forbes-ը:

Սելիան 2010 թ. հուլիսին հայց էր ներկայացրել Մարկ Ցուկերբերգի դեմ՝ մեղադրելով նրան Facebook-ի բաժնեմասի անօրինական ձեռք բերման և պայմանագիրը խախտելու մեջ, որը իբրև թե 2003 թ. կնքվել էր իր և 18-ամյա Ցուկերբերգի միջև:

Հայցվորը պնդում էր, որ պայմանագրի համաձայն՝ ինքը պետք է ստանար սոցիալական կայքի 50 %-ը՝ գումարած կայքի գործարկման օրը ծրագրվածից հետաձգելու համար 1 %՝ ամեն օրվա համար: Այս պայմանագրի իսկությունը հաստատվելու դեպքում Սելիան հավակնում էր Facebook-ի 84 %-ին: Սակայն 2004 թ. հայցվորը նշել էր միայն պայմանագրի առաջին կետը՝ հավակնելով միայն սոցկայքի կեսին:

Facebook-ի փաստաբաններն իրենց հերթին, դատարան էին ներկայացրել փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Սելիայի ներկայացրած պայմանագրի բնօրինակում Facebook բառը չի հիշատակվում, այլ խոսքը միայն StreetFax ծրագրի մասին է, որի ուղղությամբ տարվող աշխատանքները Ցուկերբերգը չի ժխտել:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Սելիայի կողմից դատարանին ներկայացված պայմանագիրը կեղծված է, նա կեղծել էր փաստաթղթի առաջին էջը: Դա պարզվել է, երբ ուսումնասիրել են Սելիայի համակարգիչը: Բացի դրանից, ուսումնասիրելով Հարվարդի փոստային սերվերները, պարզվել է, որ Ցուկերբերգն իրականում չի ստացել և չի ուղարկել այն բոլոր նամակները, որոնք որպես ապացույց Սելիան ներկայացրել էր դատարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում