Վրաստանում կառավարության փոփոխությունը լավատեսություն է ներշնչում ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար, Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյին:
Նա նորից բարձրացրել է ժամանակին ռուսական շուկայից հանված վրացական գինիների և «Բորժոմի» հանքային ջրի հարցը:
Դրանց ներմուծումը վերականգնելու մասին առայժմ չի խոսվում, սակայն Օնիշչենկոյի տվյալներով` հարցը կբարձրացվի մոտ ժամանակներս:
Եթե Իվանիշվիլիի կառավարությունը հանդես գա նման հայտարարությամբ, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության Դաշնային ծառայությունը պատրաստ է քննարկել, իսկ կողմերի մի շարք պարտավորությունների կատարման դեպքում` ընդունել այն:








































