Թուրքական Dogan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ գիշեր «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մարտիկները Շըրնաքի նահանգի Սիլոփի շրջանում հարձակում են գործել «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղի վրա, որը պատկանում է թուրքական «Բոթաշ» պետական խողովակաշարային ընկերությանը:
Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարելու համար ստիպված են եղել անմիջապես դադարեցնել խողովակաշարով նավթի մատակարարումը: Դրանից հետո հրդեհն առնվել է վերահսկողության տակ: Այսօր էլ տեղ-տեղ երևացել են հրդեհի բոցերը:








































