Վրացի պատգամավոր Ռոլանդ Ախալայան մոտ ժամանակներս պահանջելու է օբյեկտիվ հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք որևէ բանում մեղավո՞ր են իր որդիները՝ ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան և պաշտպանության նախկին փոխնախարար Դատա Ախալայան.
«Ժամանակն է վերջ դնելու նրանց հասցեին հնչող ու ոչ մի բանով չամրագրված մեղադրանքներին և պարզելու, թե որքանով և ինչում են նրանք մեղավոր, եթե ընդհանրապես մեղավոր են: Իմ որդիներն այլևս պետծառայողներ չեն և այժմ հանգստանում են»:
Ռոլանդ Ախալայան, սակայն, չի հայտնել, թե որտեղ են «հանգստանում» իր որդիները: Վրացական ԶԼՄ-ների պնդմամբ՝ Ախալայա եղբայրները Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո փախել են Թուրքիա և սպասում են ԱՄՆ-ի վիզա ստանալուն:








































