Ուրբաթ Ջուլիան Ասանժից հարցազրույց վերցրած լրագրողները կարծում են, որ թեև «կալանքի» պայմանների դեմ բողոքին` WikiLeaks-ի հիմնադիրը առողջ և հանգիստ տեսք ունի: Հարցազրույցը տեղադրվել է CNN-ի կայքում: Հիշեցնենք, որ Ասանժը հունիսի 19-ից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
«Դա փոքր-ինչ տիեզերակայանի պայմաններ է հիշեցնում ՝ չկա բնական լույս, և ստիպված ես ամեն ինչ ինքնուրույն անել: Չես կարող խանութ գնալ: Ես խցում եղել եմ միայնակ, գիտեմ՝ ինչ է բանտարկյալի կյանքը: Կյանքը դեսպանատանը փոքր-ինչ ավելի լավ է բանտարկյալի կյանքից»,-պատմել է Ասաժը:
ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Ասանժը բնակվում է պատուհաններ չունեցող փոքր սենյակում, քնում գետնին դրված ներքնակի վրա: Որպես կահույք` սենյակում դրված են փոքր կլոր սեղան և դարակներ: Բացի այդ, սենյակում մարզասարք կա, որի վրա Ասանժն օրական 3-5 մղոն վազում է:
Որոշ ժամանակ անց Էկվադորի փոխարտգործնախարար Մարկո Վինիսիո Ալբուխային հղում կատարելով` ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, թե Ասանժը կարող է լուրջ հիվանդ լինել: Դիվանագետի խոսքով՝ Ասանժը շատ է նիհարել և, հավանաբար, հոսպիտալացման կարիք ունի:









































