Մոսկվայի «Դինամո»-ի և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է ակումբի ղեկավարության՝ մարզաբազայի անվտանգության աշխատակիցների թիվն ավելացնելու մասին որոշումը.
«Գիտենք, որ ավելացվել է անվտանգության աշխատակիցների թիվը: Վտանգը մեծ է հատկապես մարզումների ժամանակ, բայց մենք դրան ուշադրություն չենք դարձնում: Փորձում ենք չհիշել և չքննարկել այդ տհաճ պահը, երբ մեր վրա կրակ բացեցին տրիբունայից:
Հուսով ենք, որ նման բան այլևս չի կրկնվի: Մեր նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալն ու մեր երկրպագուներին հաճելի րոպեներ պարգևելն է»,- հայտարարեց Բերեզովսկին:








































